Պրեմիում սեգմենտի նախագիծը գտնվում է Կասկադի մոտակայքում՝ Արարատի հիասքանչ տեսարաններով:
Մեր թիմի առջեւ խնդիր էր դրված ստեղծել ինտերիեր՝ իր յուրահատկությամբ: Արդյունքում մենք ստացանք ընդարձակ հյուրասենյակ մոդուլային բազմոցով և կղզյակով խոհանոցային տարածք՝ 80 մ2 ընդհանուր մակերեսով, երեք ննջասենյակ և երեք լոգասենյակ։
Ննջասենյակները համապատասխանում են երեխա ունեցող երիտասարդ ամուսնական զույգի բոլոր պահանջներին․ մեծ ավտոնոմ ննջասենյակ՝ Minotti մահճակալով, հանդերձարանով և 12 մ2 սանհանգույց, որը կարողացել է տեղավորել՝ առանձին տեղակայված լոգարան, կրկնակի լվացարան, զուգարան, բիդետ եւ ցնցուղ: Սանտեխնիկական սարքավորումները ներառում են հատուկ Laufen ապրանքանիշի հարմարանքները և ներկառուցված Grohe հարմարանքները: Առկա է նաև մանկական ննջասենյակ և հյուրասենյակ։